Մուկն ու ձուն

Ստեփան Զորյան
Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել սէին հավի բույնը: Տեա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Continue reading “Մուկն ու ձուն”

Շաշ հյուրը

 

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

-Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.

Երկինքը տրաքեց — կայծակ  խփեց

ճար չկա —  տարբերակ   չկա

գործով են ընկնում —  գործ  էն  անուն

ջուր դարձած —  թրջված

  1. Դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը։Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

     

Մաթեմ 24.11.22

  1. Լրացրու՛ աղյուսակըши
Արտադրիչ 300 2000 30 70 50 90 50 60 7
Արտադրիչ 20 40 20 30 9 90 40 6 400
Արտադրյալ 6000 80000 600 2100 450 8100 2000 3600 2800

 

  1. Լրացրու աղյուսակը․
Բաժանելի 800 800 800 600 12000 3500
Բաժանարար 4 40 400 300 40 50
Քանորդ 200 40 2 2 2000 350

 

  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

*+123=209

209-123=86

86+123=209

 

123+*=502

502-123=389

123+389=502

 

102+*=1045

1045-102=943

120+943=1045

 

*+400=709

709-400=309

309+400=709

  1. Կազմի՛ր խնդիր, որը կլուծվի հետևյալ գործողությամ:

Արթուրն  ունի   125   դրամ,   իսկ  Մանեն  3 — ով   ավելի։

Որքա՞ն   դրամ ունեն նրանք միասին։

 

 

Լուծում

125+3=128

125+128=253

Պատասխան՝ 253

Արմեն   ունի  10  խնձոր, իսկ  Արտուրն   156 — ով  ավելի։

Քանի՞  խնձոր  ունեն նրանք միասին։

 

Լուծում 

  10+156=166 

 166+10=176   

Պատասխան ՝ 176  խնձոր

ԿԱՔԱՎԻԿ 2 ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Լինում է, չի  լինում  մի կաքավ է լինում։  Այս  կաքավը   մոռացավ  իր  երգերը, երգի բառերը։

Նա  գնաց իր տուն և կերավ  մի բան,   որը  ամեն ինչ  հիշի։ Ուտելուց հետո, խելքը եկավ տեղը և հիշեց բոլոր երգերի բառերը։ Այդ օրվանից սկսած երգում էր և ուրախացնում բոլոր կենդանիներին և թռչուններին։

Կաքավ

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.

— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

— Կաքավին ասե՛ք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում:

Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա, կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա. մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի բառերը, միայն մեկ բառ էր հիշում.

— Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

— Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

  • Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ —   Չունենալ   երաշտական լսողություն։

գանգատ անել —  Բողոքել

երգի հետ գլուխ չունենալ —   Երգից բան  չիմացող,երգ   չսիրել։

խնդիրքի գնալ —  Որեվ  է հարցով  դիմել

 

 

  • Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

 

  • Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  • Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

 

 

 

 

  • Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:

 

Գեղեցկության,Խաղաղության։

 

 

  • Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:

 

ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐ

Զգայարաններ

Մարդը ունի հինգ զգայարան տեսողություն,լսողություն,համ,հոտ և շոշափելիք: Մարդը առանց հինգ զգայարանների չի կարող ապրել: Երբ հինգ զգայարանները չկան մարդու ուղեղը անջատվում է և նա էլ չի կարողանում ապրել:

Տեսողություն

Մարդու տեսողության օրգանը աչքն է, որը գտնվում է ակնակապիճում: Աչքը ունի չորս մկան, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք շարժել մեր աչքերը: Մենք տեսնում ենք բիբի շնորհիվ: Կան այդպիսի մարդիկ, որոնց մի մկանը թույլ է և աչքը մի քիչ շեղվում է: Աչքերը երբ ճպռակալում են նրանց պետք է մաքրել թեյի գույնով: Ճպռակալումը աչքի ինֆեկցիա է: Աչքերը պետք է լվանալ աչքերի մուտքից, աչքերի ելք:

Մարդու տեսողության օրգանը աչքն է, որը գտնվում է ակնակապիճում: Աչքը ունի չորս մկան, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք շարժել մեր աչքերը: Մենք տեսնում ենք բիբի շնորհիվ: Կան այդպիսի մարդիկ, որոնց մի մկանը թույլ է և աչքը մի քիչ շեղվում է: Աչքերը երբ ճպռակալում են նրանց պետք է մաքրել թեյի գույնով: Ճպռակալումը աչքի ինֆեկցիա է: Աչքերը պետք է լվանալ աչքերի մուտքից, աչքերի ելք:

Լսողություն

Մարդու լսողության օրգանը ականջն է: Ականջախեցինը ընկալում է ձայների ալիքները և տանում ներս: Ձայների ալիքները անցում են արտաքին լսողական անցուղիով և կպնում թմբկաթաղանթին: Հետո այդ ձայները գնում են ներքին ականջ և այդեղից մենք արդեն հասկանում ենք, թե դա ինչ ձայն է: Այդ ամենը կատարվում է ընդամենը մեկ վայրկյանում: Ներքին ականջում գտնվում է նաև հավասարակշռության օրգանը: Ակաջը արտադրում է մի նյութ, որը մաքրում է կեղտերը: Ականջի չոփիկով պետք է միայն մաքրել ականջախեցի, որպեսզի ականջում հավաքված կեղտը կգնա ներս:

Համ

Մարդու համի օրգանը լեզուն է: Լեզվի վրա կան տարբեր համերի զգայարաններ աղի, քաղցր, դառը և թթու, իսկ կծվությունը ցավի զգացողություն է: Լեզվի շնորհիվ մենք կարողանում ենք խոսել, համ զգալ և ծամել: Համը զգալու 75% կատարում է քիթը:

Հոտ

Մարդու հոտի օրգանը քիթն է: Նա զգում է մոտավորաապես 5.000.000  հոտ: Մենք ճանաչում ենք այդ հոտերից 10.000-ը:
Շոշափելիք

Չափահաս մարդու ամենաուժեղ շոշափելիքի օրգանը մատների ծայրն է, իսկ փոքր երեխաների մոտ քթի ծայրը, լեզուն և շրթունքները:

Օձերի մոտ շոշափելիք օրգանը լեզուն է:

Մաթեմատիկա 21.11

  • Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

700-*=258

700-258=442

442+258=700

 

201-*=89

201-89=11

111+89=201

 

546-*=298

546-298=154

154+298=546

 

468-*=12

468-12=456

456+12=468

 

108-*=9

108-9=91

91+9=108

  • Րոպեները վերածի՛ր ժամի ըստ օրինակի։

80ր=1ժամ+ 20 րոպե

75ր= 1 ժամ +  15 րոպե

93ր= 1 ժամ + 33  րոպե

107ր= 1 ժամ + 47  րոպե

120ր= 1ժամ + 60 րոպե

135ր= 1  ժամ + 75րոպե

  • Հաշվի՛ր։

16×7=99

42×3=132

18×5=90

27×2= 54

5×21=105

4×36=144

7×19=630

 

  • Որքա՞ն դրամ պետք է վճարել 5կգ լոլիկի և 6կգ վարունգի համար, եթե լոլիկի 1 կիլոգրամն արժե 70 դրամ, իսկ վարունգի 1 կիլոգրամն արժե 90դրամ։

Լուծում   70×5=350

90×6=540

540+350=890

Պատասխան՝ 890

Խուլի այծերը Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը
կորում են: Տերն ընկնում է դես — դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի աջողում, ախպեր, այծերիս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
— Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերիս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպեր, այծերիս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
— Ի՞նչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը:
Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:
— Ա՛յ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
— Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ էն չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։
Խուլը կորցնում է այծը։
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2. Տեքստից դո՛ւրս գրիր «ի՞նչ» հարցին պատասխանող բառեր և դարձրո՛ւ հոգնակի
(շատացրու): Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր)
Ի՞նչ Ինչե՞ր