«Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին Ռուդոլֆ Էրիխ Ռասպե»

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը
շատ արագ է աճում եւ, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, եւ
բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
— Ուռա՜,– գոչեցի ես եւ սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ Մի ժամից հետո
լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից,
կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երեւա։ Վերջիվերջո կացինս գտա մի
կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի եւ ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր
եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ
կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը եւ սկսեցի նրանից պարան հյուսել։
Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ
ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, եւ ես օդում կախված մնացի՝ երկնքի եւ երկրի
միջեւ։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքեւի ծայրը, կացնով տվի
վերեւի ծայրը կտրեցի եւ կապեցի ներքեւի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու
հնարավորություն տվեց։
Բայց եւ այնպես երկիրը հեռու էր, եւ շատ անգամ պետք եղավ պարանի
վերեւի ծայրը կտրել եւ ներքեւի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ
քաղաքի տներն ու պալատները երեւացին։ Մինչեւ գետնին հասնելը երեք կամ չորս
մղոն էր մնում։
Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ
օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա.
եղունգներովս աստիճաններ փորեցի եւ այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։
Հարցեր եւ առաջադրանքներ
շ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշները։
Ելք – Վերելք
Աստիճան – Սանուղք
Սարսափ – Վախ
Եղունգ – մագիլ
Կույտ – դեզ

2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ք կամ կ:
Երկինք, սանդուղդ, ելք, երկիր, քաղաք, ներքև, արեգակ, Թուրքիա, բակլա,
սկսել
3. Լրացրո՛ւ սյունակները՝ տեքստից առանձնացնելով համապատասխան
բառեր:
Առարկա (ի՞նչ) բակլա,բույս,երկինք,լուսին,կացին,ժամանակ,արծաթ,կույտ,դարման,գոտի,արեգակ,ցողուն,լաց,վիշտ,պարան,ձեռք,սարսափ,օդ,գլուխ,այխաղաղ,տուն,պալատ,մղոն,աստիճան,երես,Մյուխաուզեն,ելք։

Գործողություն (ի՞նչ անել Աճել,հանել,կորցնել,տնկել,կսել,տնկել,կոչել բարձրանակ,գտնել,կորձնել,երեվալ,խրել,իջնել,հաջողվել,չորացրել,եղավ,թափվեզ,վերադարնալ,անցկացնել,հյուսել,եկավ,իջնել,բռնել,պրծնել,մնալ,չկորցնել,տալ,կտրել,կապել,ընկնել,գալ,խմել,մտծել,կորել,որչել,

 

4. Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով:
Մի բակլա տնկեցի։  Բակլան իսկույն սկսեց աճել։ Աճեց ու շուտով հասավ լուսնին։
Ես  սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ Մի ժամից հետո լուսնին հասա։

5. Գրի՛ր տրված բառերի հոգնակին:
Օրինակ՝ բակլա-բակլաներ
Ցողուն – ցողուններ
Երկինք – երկինքներ
Փոս – փոսեր
Բույս – բույսեր
Կացին – կացիններ
Ժամ – ժամեր
6. Նոր ավարտ հորինի՛ր:
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ
կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա ինչպես փոսից դուրս գալ։ Ես աստիճան փորեցի եղունգներով և դուրս եկա փոսից։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով