Դիլիջանի քարտեզագրում

Մենք իրականացնումենք  Քարտեզագրություն  նախագիծը ։Ես  գտել եմ  Google maps ծրագրով Դիլիջանը  և հանել եմ

5-6  փաստ։  Դրանք կցույց տամ  ձեզ։Ես գծեցի  Երևանից մինչև Դիլիջան և ստացա մի  ժամ  25 րոպե։

Ընտրել եմ  իմ քեռի  Միշիկի  գյուղը։

10 փաստ Դիլիջանի մասին, որ գուցե չգիտեք

1.Դիլիջանի տարածքը հին ժամանակ մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ Ենթադրվում է, որ այն պատմական Հովքն է, որը Արշակունիների ամառանոցն ու որսատեղին էր:

9gOcSxPWlvEzL385 - 10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին...

 

«Եթե Աստված մի օր ցանկանա այցելել Հայաստան, ես կբերեմ նրան Հովք (Դիլիջան)։ Հովքի և աշխարհի այլ գեղատեսիլ վայրերի միջև տարբերությունն այն է, որ այստեղ մարդիկ մոռանում են մահվան մասին»։

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

2.Դիլիջան անվան առաջին հիշատակությանը հանդիպում ենք ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրության մեջ, երբ նա 1664-1670 թթ. ճամփորդել է Անդրկովկասով։

Panoramic view of Dilijan 01 1 960x241 - 10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին...

3.Ասում են՝ տարիներ առաջ Դիլիջանի խիտ անտառներում ապրել է մի հովիվ, որը սիրահարվել է իշխանավորի դստերը: Իշխանը իմանալով այս մասին` հրամայել է Դիլիջանի խիտ անտառներում այնպես կորցնել հովվին, որ այլևս ոչ ոք չգտնի: Իսկ հովվի մայրը օր ու գիշեր դառնացած փնտրել է որդուն՝ «Դի-լի՜, ջան… Դի-լի՜, Դի-լի՜ ջան» կանչելով:

Ըստ մեկ այլ վարկածի՝ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են Դիլիջան անվանումը:

41B266DB AFAC 482A 906E C7D5FCC5AC39 w1200 r1 s 1 960x521 - 10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին...

4.Դիլիջանը հիանալի լեռնակլիմայական առողջարան է: Քաղաքում գործում են բազմաթիվ հանգստյան տներ, առողջարաններ: 1958թ.-ին քաղաքի մոտակայքում տարածվող անտառներն արգելանոցի կարգավիճակ ստացան, այժմ Դիլիջանի արգելանոցը մեր հանրապետության խոշորներից մեկն է: Դիլիջանի ազգային պարկում կան  բազմաթիվ գեղատեսիլ լեռնային լճեր և բուժիչ հանքային աղբյուրներ:

1513693718420897000 1 - 10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին...

5.Դիլիջանում է գտնվում հայտնի Կոմպոզիտորների տունը, որտեղ սովետական տարիներին կարելի էր հանդիպել Առնո Բաբաջանյանին, Մայա Պլիսեցկայային, Ջոն Տեր-Թադևոսյանին, Մարտիրոս Սարյանին ու շատ ուրիշների. այն յուրատեսակ մշակութային կենտրոն էր:

15577929 10158078031995601 2458872531694649468 o 960x669 - 10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին...

Ի դեպ՝ հենց այստեղ է Շոստակովիչը գրել «Համլետ» ֆիլմի երաժշտությունը:

6.Դիլիջանով շրջելիս դուք կհայտնվեք մի յուրատեսակ թաղամասում՝ հետաքրքիր տներով ու փայտյա պատշգամբներով: Կհանդիպեք ատաղձագործների, հացթուխների, բրուտների և ոսկերիչների աշխատանքներ: Այս վերակառուցված թաղամասը, որը կոչվում է Շարամբեյան փողոցը (Ատաղձագործների փողոց) ձեզ կտանի քաղաքի պատմական անցյալ:

Dilijanstreet - 10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին...

7.«Մեզ մոտ՝ Դիլիջանում, ծորակից հոսող ջուրը աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում». հիշու՞մ եք այս արտահայտությունը սիրված  «Միմինո»-ից: Քաղաքում այժմ կարող եք տեսնել լեգանդար ֆիլմի հարազատ հերոսների հուշարձանը:

3860598 960x697 - 10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին...

8.Կիրառական արվեստի կարևոր նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232 թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Ի դեպ այն նաև  ցուցադրվել է Լոնդոնում։