Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ւ բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
  2. Դուրս գրի՛ր այս բանաստեղծության գաղափարն արտահայտղ տողերը:Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
  3. Շարունակի՛ր միտքը: Ինչքան աշխարհը սիրես այդքան աշխարը շատ կուկուրուզ կաճացնի։

Տրիոլետ

 Եղիշե Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանթ բառերն ու բացատրի՛ր-
  • Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության գարունը:Այս բանաստեղության  գարունը սիրտ տաքացնող,գեղեցիկ,մարդկանց կանչող բակ իր բնությունով գարուն է։
  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծության ընթերցումը-Գարուն է բացվել 
  • Ստեղծագործականաշխատանք: Ընտրի՛ր այս վերնագրերից մեկը ու հորինի՛ր պատ մություն:
  1. Արդեն գարուն է
  2. Գարնան բույրը
  3. Մի անուշ զնգո
  4. Դուրս եկեք փողոց

Մի բարի տղա բակում եր խաղուլ․Լսում է հանկկարծ գեղեցիկ մի զնգոց։Նա գնաց այնին և տեսավ մի տերեվ,Մի կանաչ մի գարնանաին տերեվ։Նա անհանգիս վազեց և ասաց գարուն է եկել գարունՂ

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

 

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-Եզր

խրճիթ-Հին տուն

հոյակապ-գեղեցիկ

ուրախ-երջանիկ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-Հանգիստ

տակ-վեր

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։-Այս հերոսը անհանգիս և տղուր էր։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։-Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Առանձնացրո՛ւ բանաստեղծության գաղափարը արտահայտող տողերը։

Բնութագրի՛ր մորը։Մայրը շատ բարի և սիրող էր։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու

Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,

Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։Տղան ուզում էր ապրել նոր տնում բայց ապրում էր իր տանը տխուր խրճիթում  որտեղ նա ծնվել էր։Նա մի օր եկավ մայրիկի մոտ և ասաց որ գնում է ուրիշ տուն ման գա։նա ման եկավ բայց չգտավ այդպես տուն ամեն մեկի մոտ պակաս էր մի բան։

Հորինի՛ր: Ամենից լավ գիրքը

Մի հին տպադարանում մի նոր գրքեր էին տպում և վաճարում։Մի գիրքի վրա ընկավ կախարդական․․․ չգիտեմ սա ինչ է հաշվենք թե թանաք ։

Հովհաննես Թումանյան «Համերգ»

Հովհաննես Թումանյան «Համերգ»

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

ըստ բանաստեղծության
ըստ քո բնորոշման
5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

6. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Չախչախ թագավոր

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

 

 

 

Առաջադրանքներ

Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները:
Դերվիշ-կրոնավոր

Քմահճույք-ուրախություն

Տերություն-Ինքնուրույն

Արքունիք-Արքայի պալատը

Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած, ածել, բարեմաղթել, սիրտը երկյուղ ընկնել, չնչին, ապրուստ, խուլ փողոց, ճամփա դնել, ընթրիքի շուրջ բոլորոծ:
դերվիշի շոր մտած-կրոնավոր

ածել-նվագել

բերամաղթել-ցանկություն

սիրտը երկյուղ ընկնել-վախի զգացում ունենալ

ապրուստ-ապրել

խուլ փողոց-լուռ փողոց

ճամփա դնել-ճանապարհել

ընթրիքի շուրջ բոլորած-ընթրել միասին

Text: The Lazy Bear

Text: The Lazy Bear

It’s spring in the forest. The snow has gone, leavesare growing and the animals are waking up.Bruno the bear is still asleep. He doesn’t know thatit’s spring.‘Listen! Bruno is snoring!’Now it’s summer. It’s warm and the animals are having lots of fun. Butwhere’s Bruno?Bruno is still asleep. He doesn’t know that it’s summer.Now it’s autumn. The leaves are turning red, yellow and orange. The animalsare getting ready for winter. But where’s Bruno?Bruno is still asleep. He doesn’t know that it’s autumn.Now it’s winter. You can’t see the animals. They’re all asleep in their warmhomes. But where’s Bruno?‘What a nice, long sleep. Snow! It’s winter! I’m all alone.’It’s spring again. The animals are very happy. They’re having a party. Butwhere’s Bruno?‘Bruno!’Bruno is awake at last. Now he knows that it’s spring.

English

1)Listen! The birds are singing in the garden.

2)I often  buy  fruit from the greengrocer’s.

3)My mother is Are drinking tea now.

4)Look at Tom and Jim! They are walking  up the hill.

5)That man Is laughing at the moment.

6)The cat is playing whit ball now.

7)We always  wear warm clothes in winter.

8)He often is eats a sandwich at lunchtime.

9)Be quiet! The girls are sleeping.

10)How often you going to the cinema?

 

She eats meat every day.

The baby is slepping at the moment.

I am go to bed every night at 10:00 PM.

Dad is watching TV.

Mother always  washes the dishes.

Jane is reading a book.

She is running ver quickly. Look!

I  do my homework every day

Նախադասություն

Երբ մենք խոսում ենք կամ գրում ենք, մեր մտքերը արտահայտում ենք ոչ թե առանձին բառերով, այլ բառերի շարքերով:

Բառերի այն շարքը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն:

Յուրաքանչյուր նախադասություն սկսվում է մեծատառով, իսկ վերջում դրվում է վերջակետ:

Նախադասություն կազմող բառերը կոչվում են նախադասության անդամներ:

Նախադասության կարևոր, անհրաժեշտ անդամները կոչվում են նախադասության գլխավոր անդամներ:

Նախադասության կազմի մեջ մտնող մյուս բոլոր անդամները կոչվում են նախադասության երկրորդական անդամներ:

Նախադասության այն անդամը, որը ցույց է տալիս գործողություն կատարող առարկան, կոչվում է ենթակա:

Ենթական պատասխան է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:

Նախադասության այն անդամը, որը ցույց է տալիս, թե ի՞նչ է անում, ի՞նչ է լինում ենթական, կոչվում է ստորոգյալ:

Ստորոգյալը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և նման այլ հարցերի:

Ենթական և ստորոգյալը միշտ միասին են լինում, նրանք անբաժան են: Ենթակային առաջադրվող հարցը տրվում է ստրոգյալի հետ: Ստորոգյալին առաջադրվող հարցը տրվում է ենթակայի հետ:

Ենթակայի կատարած գործողությունը կարող է արտահայտվել ոչ միայն մեկ բառով, այլ երկու բառերի կապակցությամբ: Օրինակ՝ ճամփա ընկնել, մեջ ընկնել:

Նախադասության երկրորդական անդամները կոչվում են լրացումներ:

Առաջադրանքներ

  1. Տեղադրի՛ր վերջակետերը, առանձնացրո՛ւ նախադասությունները: կարդա՛ ստացված առած-ասացվածքները:

Ծառի տակին պառկածի բերանը տանձ չի ընկնի ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը երկու նապաստակի հետևից վազողը մեկն էլ չի բռնի ամեն անգամ գետը գերան չի բերի

  1. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը և կկարդաս հայկական առածներ:

…. ձեռքով … ձմերուկ չես բռնի: (երկու, մի)

….. փուշը ….. նուշն է: (ամառվա, ձմեռվա)

…. գործը … չեն թողնի: (այսօրվա, վաղվա)

  1. Յուրաքանչյուր նախադասությունից հանի՛ր բառեր այնպես, որ մնան միայն գլխավոր անդամները:

Ուրախ ու պայծառ ժպիտով տղան մոտեցավ ընկերոջը:

Շնից վախեցած աղջիկը վազեց դեպի տատիկն ու մայրիկը:

Մուկը զարմացած նայում է կատվին:

  1. Գտի՛ր յուրաքանչյուր նախադասության ենթական ու ստորոգյալը:

Նախնադարյան մարդն ապրել է քարանձավում, ժայռերի մեջ: Իր բնակավայրը տաքացրել է խարույկով: Նա զբաղվել է որսորդությամբ: Որսած միսը խորովել է խարույկի վրա: Մարդն ապրել է մյուսների հետ՝ խմբերով: Խումբն առաջնորդել է ամենափորձված ու քաջ որսորդը:

  1. Յուրաքանչյուր նախադասության մեջ հարցի փոխարեն դի՛ր համապատասխան ենթակա:

Առավոտ ծեգին (ի՞նչը) իր զիլ կանչով արթնացնում է գյուղացիներին:

Անձրևից թրջված (ինչե՞րը) շտապում էին դեպի մրջնանոց:

Ժրաջան (ինչե՞րը) ծաղիկների նեկտարից անուշ մեղր են պատրաստում:

  1. Յուրաքանչյուր նախադասության մեջ հարցը փոխարինի՛ր ստորոգյալով:

Լեռնագնացները (ի՞նչ էին անում) Արագածի ձյունապատ գագաթը:

Դեղին օդապարիկը (ի՞նչ է անում) երկնքում:

Նախադասություն

Задайте вопрос «где?» или «куда?». Выберите правильный вариант (множественное число):

  1. Задайте вопрос «где?» или «куда?». Выберите правильный вариант (множественное число):
Врачи идут: а) в поликлиниках; б) в поликлиники; Дети ходят: а) в школы; б) в школах;
Иван  едет: а) в горы; б) в горах; Родители ездят: а) на курорты; б) на курортах;
Туристы ходят: а) на экскурсии; б) на экскурсиях; Футболисты по утрам ездят: а) на тренировках; б) на тренировки;
Друзья ходят: а) в театрах ; б) в театры; Они идут: а) на заводах; б) на заводы;
Летом мы едем отдыхать: а) на озёра; б) на озерах; Сегодня они идут: а) на свидания; б) на свиданиях;