Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:
Կատուները
Ժամանակակից կատուների նախնիներն, ի տարբերություն շների նախապապերի, մանր կենդանիներ են որսացել։ Հենց դա է պատճառը, որ նրանք սովորաբար քիչ-քիչ են ուտում, բայց հաճախ: Կատուները որս են անում, անգամ երբ սոված չեն: Կատուներն ուտում են իրենց որսի ընդամենը 28 տոկոսը: Մնացած զոհերին նրանք կա՛մ թողնում են տեղում, կա՛մ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ:
Նրանց մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես: Կարճատեսությունը թույլ չի տալիս կատուներին հստակ տեսնել մոտակայքում գտնվող մանր իրերը․ դրանք կատուները զգում են բեղիկների միջոցով:
Այս զարմանահրաշ կենդանիները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:
Յուրաքանչյուր կատու քթի վրա յուրահատուկ պատկեր ունի: Այն նույնքան եզակի է, որքան մարդու մատնահետքը:
Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։ Ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան մարդու սիրտը:
Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Այո՛, այո՛, օրինակ Ավստրիայում կատուն, որը հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակի է արժանանում: Հարկ է նշել, որ դա ոչ թե դրամական պարգև է, այլ մթերային՝ միս, կաթ և այլն:
Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ:
Կատուներն ու նավաստիները հին բարեկամներ են: Հարյուրամյակներ շարունակ ծովագնացները հոգացել են այն մասին, որ նավի վրա կատու լինի. նրանք վերացրել են առնետներին և հաջողություն են բերել նավաստիներին:
Առաջադրանքներ
Մաս 1-ին
1.Ե՞րբ են որս անում կատուները և ի՞նչ են անում իրենց որսը։ — Կատուներն որսում էն միշտ և ուտում էն որսածի 28 կտորը իսկ մնացան որսը տանում է տիրոչ մոտ կամ թողում վորսած տեղը։
- Մեկ րոպեում քանի անգամ է զարկում կատվի սիրտը։ — Կատվի սիրտը րոպեում զարկում է 110-140 անգամ։
- Տարեկան քանի՞ ձագ կարող է ունենալ կատուն։ — Կատուն մոտ 100 ձաք կարող է ունենալ տարում։
- Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է կատուների տեսողության մասին։— Նրանց մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես:
5.Ընդգծի´ր սխալ պատասխանը։
- Կատուները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:
- Կատուները լավ չեն լսում։
- Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։
- Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում:
Մաս 2-րդ
- Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կատուների մասին:—Ես կատուների մասին իմացա որ նրանց սիրտը զարկում է 110-140անգամ։
- Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։—
Ցածր-բարցր
Բարեկամներ- Թշնամիներ
Մանր-մեծ
Սոված-կուշտ
3.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: Ցածր,Կատուները
- Տրված բառերից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։
Նարնջագույն,չաղ,քնքոշ կատու
Մեծ,քեղեցիկ, երկիր
Փոքր, քիթ
Արագ,կարմիր,ոգտակար սիրտ
- Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։
100-հարյուր
110-140—հարուր տաս-հարյուր քառասուն