Նախադասություն

Երբ մենք խոսում ենք կամ գրում ենք, մեր մտքերը արտահայտում ենք ոչ թե առանձին բառերով, այլ բառերի շարքերով:

Բառերի այն շարքը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն:

Յուրաքանչյուր նախադասություն սկսվում է մեծատառով, իսկ վերջում դրվում է վերջակետ:

Նախադասություն կազմող բառերը կոչվում են նախադասության անդամներ:

Նախադասության կարևոր, անհրաժեշտ անդամները կոչվում են նախադասության գլխավոր անդամներ:

Նախադասության կազմի մեջ մտնող մյուս բոլոր անդամները կոչվում են նախադասության երկրորդական անդամներ:

Նախադասության այն անդամը, որը ցույց է տալիս գործողություն կատարող առարկան, կոչվում է ենթակա:

Ենթական պատասխան է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:

Նախադասության այն անդամը, որը ցույց է տալիս, թե ի՞նչ է անում, ի՞նչ է լինում ենթական, կոչվում է ստորոգյալ:

Ստորոգյալը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և նման այլ հարցերի:

Ենթական և ստորոգյալը միշտ միասին են լինում, նրանք անբաժան են: Ենթակային առաջադրվող հարցը տրվում է ստրոգյալի հետ: Ստորոգյալին առաջադրվող հարցը տրվում է ենթակայի հետ:

Ենթակայի կատարած գործողությունը կարող է արտահայտվել ոչ միայն մեկ բառով, այլ երկու բառերի կապակցությամբ: Օրինակ՝ ճամփա ընկնել, մեջ ընկնել:

Նախադասության երկրորդական անդամները կոչվում են լրացումներ:

Առաջադրանքներ

  1. Տեղադրի՛ր վերջակետերը, առանձնացրո՛ւ նախադասությունները: կարդա՛ ստացված առած-ասացվածքները:

Ծառի տակին պառկածի բերանը տանձ չի ընկնի ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը երկու նապաստակի հետևից վազողը մեկն էլ չի բռնի ամեն անգամ գետը գերան չի բերի

  1. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը և կկարդաս հայկական առածներ:

…. ձեռքով … ձմերուկ չես բռնի: (երկու, մի)

….. փուշը ….. նուշն է: (ամառվա, ձմեռվա)

…. գործը … չեն թողնի: (այսօրվա, վաղվա)

  1. Յուրաքանչյուր նախադասությունից հանի՛ր բառեր այնպես, որ մնան միայն գլխավոր անդամները:

Ուրախ ու պայծառ ժպիտով տղան մոտեցավ ընկերոջը:

Շնից վախեցած աղջիկը վազեց դեպի տատիկն ու մայրիկը:

Մուկը զարմացած նայում է կատվին:

  1. Գտի՛ր յուրաքանչյուր նախադասության ենթական ու ստորոգյալը:

Նախնադարյան մարդն ապրել է քարանձավում, ժայռերի մեջ: Իր բնակավայրը տաքացրել է խարույկով: Նա զբաղվել է որսորդությամբ: Որսած միսը խորովել է խարույկի վրա: Մարդն ապրել է մյուսների հետ՝ խմբերով: Խումբն առաջնորդել է ամենափորձված ու քաջ որսորդը:

  1. Յուրաքանչյուր նախադասության մեջ հարցի փոխարեն դի՛ր համապատասխան ենթակա:

Առավոտ ծեգին (ի՞նչը) իր զիլ կանչով արթնացնում է գյուղացիներին:

Անձրևից թրջված (ինչե՞րը) շտապում էին դեպի մրջնանոց:

Ժրաջան (ինչե՞րը) ծաղիկների նեկտարից անուշ մեղր են պատրաստում:

  1. Յուրաքանչյուր նախադասության մեջ հարցը փոխարինի՛ր ստորոգյալով:

Լեռնագնացները (ի՞նչ էին անում) Արագածի ձյունապատ գագաթը:

Դեղին օդապարիկը (ի՞նչ է անում) երկնքում:

Նախադասություն

Задайте вопрос «где?» или «куда?». Выберите правильный вариант (множественное число):

  1. Задайте вопрос «где?» или «куда?». Выберите правильный вариант (множественное число):
Врачи идут: а) в поликлиниках; б) в поликлиники; Дети ходят: а) в школы; б) в школах;
Иван  едет: а) в горы; б) в горах; Родители ездят: а) на курорты; б) на курортах;
Туристы ходят: а) на экскурсии; б) на экскурсиях; Футболисты по утрам ездят: а) на тренировках; б) на тренировки;
Друзья ходят: а) в театрах ; б) в театры; Они идут: а) на заводах; б) на заводы;
Летом мы едем отдыхать: а) на озёра; б) на озерах; Сегодня они идут: а) на свидания; б) на свиданиях;