Ամանորը Ճապոնիայում

ունի ազգային տոնի կարգավիճակ, ամեն տարի նշվում է հունվարի 1-ին Գրիգորյան օրացույցի համաձայն։ 1873 թվականին Ճապոնիայում ընդունվում է Գրիգորյան օրացույցը, Մեյձի հեղափոխությունից 5 տարի անց, որից հետո Ամանորի պաշտոնական ամսաթիվը դարձավ հունվարի 1-ը ժամանակակից Ճապոնիայում։

Ամանորը ամենակարևոր տոներից մեկն է ճապոնացիների օրացույցի վրա։ Դրա հետ կապված են բազմաթիվ խաղեր, ավանդույթներ և արարողություններ։ Ամանորի տոներին ճապոնական այլ տոների համեմատ տալիս են ամենաերկար արձակուրդը։ Սովորաբար տոն օրերը ընկնում են դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 3-ը, և գրեթե երկրի բոլոր պետական հաստատությունները չեն աշխատում։

Դեկտեմբերի վերջին ճապոնացիները հավաքում են իրենց տները, իրենց ընկերների համար գնում են նվերներ և հարազատներին ուղարկում են ամանորյա շնորհավորական բացիկներ, պատրաստում են տոնական ուտեստներ, մուտքի մոտ թողնում են զարդարանքներ (կադոմացու, թարգմանաբար՝ եղևնի մուտքի մոտ)։ Տոների ժամանակ շատ ճապոնացիներ վերադառնում են իրենց համար հարազատ վայրեր, այցելում են տաճարներ, որտեղ աղոթում են և խնդրում են իրենց և հարազատների համար բարեկեցություն։ Աղջիկները և կանայք այսպիսի դեպքերի համար հագնում են գունագեղ կիմանոներ։

Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնը, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։ Համաձայն բուդդայական հավատքի, մարդ տարվա ընթացքում ունի 108 բացասական մտահոգություններ, և ամեն մի զանգի հարված վանում է դրանցից մեկին։ Ղողանջների ձայնի ներքո սկսվում է նոր տարվա առաջին այցելությունը տաճար՝ խացումոդե։ Ճապոնացիները գնում են ինչպես սինտոիստական տաճարներ, այնպես էլ՝ բուդդայական։Կան նաև այլ ավանդույթներ, օրինակ՝ առաջին արևելքի և մայրամուտի դիմավորում, առաջին աշխատանք, առաջին թեյի արարողություն և այլն։

՛Ավանդական ուտեստները, որոնք ճապոնացիները ուտում են Ամանորին, անվանում ենосэти-рёри (ճապ.՝ 御節料理 или お節料理) կամ ուղղակի осэти: Սովորաբար այն կազմված է եփած ջրիմուռներից, ձկային կարկանդակից, բատատով և շագանակենիներով պյուրեից, եփած արմատներից և քաղցր սև սոյայից։ Շատ մթերքներ քաղցր են, թթու են, այնպես որ դրանք հեշտորեն կարող եմ պահվել առանց սառնարանի։

Դժվար է պատկերացնել Ամանորյա ճապոնական սեղանը առանց մոտիի՝ բրձով լցոնված կլոր հացեր։ Մոտին նոր տարում, դա ծաղկման, առատության և հարստության ցանկություն է հաջորդ տարում։ Հին ժամանակներից կլոր մոտին նմանացվել է կլոր հայելիներին՝ Ամատերասու աստվածուհու պարտադիր հատկանիշներից։

Տիպիկ մոտի

Գոյություն ունի բնակատեղին բամբուկներով զարդարելու ավանդույթ, նրանց վրա կախելով ձկնաձև մոտիներ, մրգեր, ծաղիկներ և այլն։ Այս զարդարանքները կոչվում են մոտիբանա։ Տոնի ավարտից հետո մոտիբանաները ուտում են և ավանդույթի համաձայն, ընտանիքի ամեն անդամ պետք է ուտի այնքան, որքան որ տվյալ տարի լրանում է նրա տարիքը։

Խաղեր, ավանդույթներ, ծիսակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորին ընդունված են ավանդական ամանորյա խաղեր։ Օրինակ սուգորոկու՝ սեղանի զառերով խաղ, ոււտա-գարուտա՝ ամանորյա քարտեր բանաստեղծություններով, օդային օձի բաց թողում և այլն։ Տաճարաին կից խանութները վաճառում են զանազան ամանորյա թալիսմանններ և հուշանվերներ։

Ամանորյա ավանդույթ է երեխաներին նվիրել գումար, որը անվանում են օտոսիդամա (お年玉)։ Գումարները դնում են փոքրիկ ձևավոր բացիկների մեջ, որոնք անվանում են՝ պոտիբուկուրո։ Գումարի քանակը կախված է երեխայի տարիքից, բայց եթե ընտանիքում մի քանի երեխա են, ապա գումարի քանակները հավասար են։

(ճապ.՝ 日本, «Նիպպոն» կամ «Նիհոն», նախկինում՝ 日本国), կղզիպետություն Արևելյան Ասիայում՝ տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։ Ճապոնիան Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակի մաս է կազմում՝ ընդգրկելով 6852 կղզիներից բաղկացած կղզեխումբ՝ ավելի քան 377 հազար քառակուսի մետր տարածքով։ Հինգ հիմնական կղզիներն են ՀոկայդոնՀոնսյունՍիկոկունԿյուսյուն և Օկինավան, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի շուրջ 90%-ը։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տոկիոն է․ մյուս խոշոր քաղաքներ են ՅոկոհամանՕսականՆագոյանՍապորոնՖուկուոկանԿոբեն և Կիոտոն։ Ճապոնիան աշխարհում 11-րդն է ըստ բնակչության թվի։ Միևնույն ժամանակ, Ճապոնիան ամենախիտ բնակեցված և ամենաբարձր ուրբանիզացման մակարդակով պետություններից մեկն է։ Պետությունը բաղկացած է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ «Մեծ Տոկիո»-ն աշխարհի ամենաբնակեցված մետրոպոլիան է՝ ավելի քան 37,4 միլիոն բնակչությամբ։

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։

Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատեր սյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։

17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական ՀիրոսիմաՆագասակի քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց կապիտուլյացիայի։

Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի Խորհրդարան

Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը«Մեծ յոթնյակ»-ին, «Մեծ քսանյակ»-ին։

          <<ճԱՊՈՆԻԱԻ  խՈՀԱՆՈՑԻ  ԱՄԱՆ >>                        <<ՕՐԻ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ>>

Ճապոնական խոհանոցի ձևավորումը վերաբերում է 6-16-րդ դարերին։ Այդ շրջանի առաջին կեսին Ճապոնիայում զգացվել է ուժեղ չինական ազդեցություն, որի շնորհիվ երկիր են մտել սննդի համար փայտիկներթեյտոֆու, լապշայի մի քանի տեսակներ և այլ ուտեստներ։ Բացի այդ, չինական (կամ ավելի ճիշտ, բուդդայական) ազդեցությունը դարձել է բուսակերական կամ պեսկետարիանական դիետայի կարևոր գործոն, իսկ այս ժամանակաշրջանի երկրորդ կեսին սամուրայական դասի բարձրացումը կանխորոշել է պարզության գեղագիտության ձգտումը։

13-րդ դարում Ճապոնիայում թեյախմության համբավը զանգվածաբար աճել է։ Ի հայտ է եկել չանոյուն, որի զարգացումը հանգեցրել է կերամիկական սպասքի կատարելագործմանը, ինչն իր հերթին ազդել է նաև սեղանի սպասքավորման ավանդույթների վրա և հիմք է դրել կայսեքի էլիտար խոհանոցին։ Թեյի արարողությունը նաև սկիզբ է դրել սեզոնային մթերքներ սպասարկելու ավանդույթին, որը հայտնի է նաև 21-րդ դարում։ Եվրոպացիների հետ առևտուրը, որը սկսվել է 15-րդ դարում, Ճապոնիա է բերել բազմաթիվ նոր բանջարեղեններ, քաղցրավենիքներ, բաղադրատոմսեր և տեխնոլոգիաներ, որոնք փոխել են ճապոնական խոհանոցը։

Ճապոնական խոհանոցում Էդոյի շրջանը վերափոխման ժամանակաշրջան էր. օտարերկրացիների հետ շփման արգելքի պատճառով արտաքին ազդեցության բացակայությունը, առևտրաարդյունաբերական դասի հարստացումը և խոշոր քաղաքների (Էդո, Կիոտո և Օսակա) բուռն աճը հանգեցրել են հասարակական սննդի վառ ինքնատիպ մշակույթի ստեղծմանը․ ի հայտ են եկել օ տյան, իզաքայան՝ ճաշարաններ, որտեղ կարելի էր էժան ուտել արիշտասուշի կամ կաբայակի։ Սոյայի սոուսն այդ ժամանակ մեծ ժողովրդականություն է վայելել, դրա շնորհիվ ձևավորվել է ճապոնական խոհարարության ժամանակակից սկզբունքը՝ «պատրաստման լավագույն միջոցը չպատրաստելն է»։ Ի հայտ են եկել բազմաթիվ խոհարարական գրքեր և լավագույն ռեստորանների ուղեցույցներ։

Միջազգային ինտեգրման սկսվելուց հետո Ճապոնիայուն նոր թափով սկսել են տարածվել նոր ապրանքատեսակներ ու խոհարարական տեխնիկաներ։ Մսիկաթի և ձկան սպառումը զգալիորեն աճել է, սկսել են հաց ուտել և կաթ խմել։ «Եվրոպական» և «չինական» խոհանոցների բազմաթիվ կերակրատեսակներ են հայտնվել, որոնք արտադրվել են Ճապոնիայում կամ խիստ ադապտացվել են․ դրանցից ռամենը և կարին ստացել են ազգային կարգավիճակ։ Ճապոնական խոհանոցը հայտնի է դարձել արտերկրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով